Medicare-ի ատամնաբուժական ծրագրեր

Original Medicare-ը չի ապահովագրում կանխարգելիչ ատամնաբուժական խնամքը, սակայն Blue Shield-ն ապահովագրում է։ Ուսումնասիրեք մեր ատամնաբուժական տարբերակները և գտեք Ձեզ համար ճիշտ ծածկույթը: Զանգահարեք (888) 273-4546 հեռախոսահամարով այսօր և ստացեք լրացուցիչ տեղեկություններ*։

 

Medicare Advantage-ի ատամնաբուժական ծրագրեր

Մեր Medicare Advantage Prescription Drug ծրագրերից շատերը ներառում են ատամնաբուժական ապահովագրություն, որը չի տրամադրվում Original Medicare-ի կողմից: Դուք կարող եք առանց հավելյալ ապահովավճարի ծախսերի ստանալ հետևյալ ծառայությունները՝ ընթացիկ զննում, մաքրում, ռենտգեն, ատամնալիցք, շապիկ, ատամնաբուժական պրոթեզ և այլն։ Հավելյալ վճարման դեպքում Դուք կարող եք ավելի լայն ատամնաբուժական ապահովագրություն ավելացնել՝ մեր ընտրովի լրացուցիչ ատամնաբուժական HMO կամ PPO ծրագրերից մեկի միջոցով:

 

Կրկնակի հատուկ կարիքների ծրագրի ատամնաբուժական նպաստներ

Blue Shield-ի Կրկնակի հատուկ կարիքների ծրագիրն առանց լրացուցիչ ծախսերի տրամադրում է ատամնաբուժական նպաստներ՝ անխափան աշխատելով Ձեր Medi-Cal-ի ատամնաբուժական ապահովագրության հետ, և ապահովում հավելյալ օգուտ և հարմարավետություն։ 

 

Medicare-ի լրացուցիչ ատամնաբուժական ծրագրեր

Blue Shield-ն առաջարկում է երկու մատչելի ատամնաբուժական PPO ծրագիր: Բացի այդ, եթե Դուք անդամագրվեք ատամնաբուժական ծրագրին Ձեր Medicare Supplement ծրագրի հետ միաժամանակ, Դուք առաջին վեց ամսվա ընթացքում կվճարեք նշված դրույքաչափից $3 չափով պակաս գումար ամսական։

 

Ատամնաբույժ գտնել

Blue Shield-ի ատամնաբուժական ծրագրի միջոցով Դուք  մուտք կունենաք Կալիֆոռնիայի ամենամեծ ատամնաբուժական ցանցերից մեկին: Օգտագործեք մեր «Գտնել բժիշկ» գործիքը, որպեսզի հեշտությամբ գտնեք ատամնաբույժի կամ ստուգեք, թե արդյոք Ձեր ներկայիս ատամնաբույժը մեր ցանցում է:

 

Blue Shield of Californian-ն HMO, HMO D-SNP, PPO և PDP ծրագիր է՝ Medicare-ի և Կալիֆոռնիա նահանգի Medicaid ծրագրի հետ կնքված պայմանագրերով: Blue Shield of California-ին ամդամագրվելը կախված է պայմանագրի նորացումից:  

Y0118_25_381D1_M Accepted 09202025
H2819_25_381D1_M Accepted 09202025  

Page last updated: 10/01/2025