Oգնության տրամադրում Medicare Advantage և Prescription Drug ծրագրերի անդամներին աղետների կամ արտակարգ իրավիճակների ժամանակ

Եթե առողջապահական խնամքը խափանվի աղետի կամ արտակարգ իրավիճակի հետևանքով, Blue Shield-ը կգործի՝ ելնելով Ձեր լավագույն շահերից։ Մենք արագ կարձագանքենք կարիքավոր անդամներին: Մենք նաև կհետևենք Medicare-ի և Medicaid ծառայությունների կենտրոնի (CMS) բոլոր պահանջներին: Արտակարգ իրավիճակի դեպքում մենք անդամներին տեղեկատվություն կուղարկենք բազմաթիվ ձևերով առողջապահական ծառայություններից օգտվելու վերաբերյալ: Դրանք կարող են ներառել ուղղակի կապ հեռախոսազանգերի, փոստի, էլ.փոստի, կայքէջի, անդամների հարթակի և այլնի միջոցով: Սա կախված կլինի անդամի նախապատվությունից և CMS պահանջներից:

Աղետի մասին կհայտարարվի հետևյալ եղանակներից մեկով.

  • Նախագահի կողմից աղետի կամ արտակարգ իրավիճակի մասին հայտարարագիր`Սթաֆորդի օրենքի կամ Արտակարգ իրավիճակների մասին ազգային օրենքի համաձայն
  • Հանրային առողջապահական արտակարգ իրավիճակի քարտուղարության հայտարարություն՝ համաձայն Հանրային առողջապահական ծառայության օրենքի 319-րդ հոդվածի
  • Հայտարարագիր նահանգի կամ պրոտեկտորատի կառավարչի կողմից

Երբ հայտարարվում է աղետ կամ արտակարգ իրավիճակ, և խնամքի հասանելիությունը խաթարվում է՝

  • Blue Shield of California-ն կապահովագրի այն նպաստները, որոնք Ձեզ տրամադրվում են ցանցից դուրս գտնվող մատակարարների կողմից:
  • Դուք ուղեգրերի կամ նախնական թույլտվության կարիք չեք ունենա:
  • Դուք կունենաք նույն ծախսաբաժինը, այն նույն ձևով, եթե նպաստը տրամադրված լիներ ներցանցային մատակարարի կողմից:
  • Անհրաժեշտության դեպքում կարող եք դեղատոմսերն ավելի շուտ լրացնել։

Երբ աղետն ավարտվի, դրա մասին կհայտարարվի հետևյալ եղանակներից մեկով.

  • Այն աղբյուրը, որը հանրային առողջության արտակարգ իրավիճակ կամ աղետի դրություն էր հայտարարել, կհայտարարի դրա ավարտի մասին:
  • Medicare-ի և Medicaid-ի ծառայությունների կենտրոնը (CMS) կհայտարարի հանրային առողջության արտակարգ իրավիճակի կամ աղետի ավարտի մասին:
  • Եթե երեսուն (30) օր է անցել հանրային առողջության արտակարգ իրավիճակի կամ աղետի դրության հայտարարումից, և CMS-ի սկզբնական աղբյուրը ավարտի ամսաթիվ չի նշել, դա կհամարվի աղետի ավարտ:

Եթե հարցեր ունեք, դիմեք Blue Shield of California-ի Հաճախորդների սպասարկման բաժին Ձեր անհատական ծրագրի համար.

Medicare Advantage, -ի դեղատոմսային դեղերի ծրագիր ծրագրեր  
Հեռախոս՝ (800) 776-4466 (TTY՝ 711) – 08։00-ից մինչև 20։00՝ PT ժամանակով, շաբաթը յոթ օր
 

Dual Special Needs Plans
Հեռախոս՝
(800) 452-4413 (TTY՝ 711) , 08։00-ից մինչև 20։00 PT ժամանակով, շաբաթը յոթ օր

Medicare Prescription Drug Plans
Հեռախոս՝
(888) 239-6469 (TTY՝ 711) , 08։00-ից մինչև 20։00 PT ժամանակով, շաբաթը յոթ օր:

 

Blue Shield of Californian-ն HMO, HMO D-SNP, PPO և PDP ծրագիր է՝ Medicare-ի և Կալիֆոռնիա նահանգի Medicaid ծրագրի հետ կնքված պայմանագրերով: Blue Shield of California-ին ամդամագրվելը կախված է պայմանագրի նորացումից:

Y0118_25_341C1_C 08122025
H2819_25_341C1_C Accepted 08182025

Page Last Updated: 10/01/2025